կարևոր
1929 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-18 12:22

Խաբարովսկի մերձակայքում օդանավ է կործանվել. կան զոհեր

Խաբարովսկի մերձակայքում օդանավ է կործանվել. կան զոհեր

Խաբարովսկի երկրամասում չորս մարդ է զոհվել թեթև շարժիչով L-4 օդանավի վթարի հետևանքով, հայտնում է ТАСС-ը:

Ըստ թարմացված տվյալների՝ ևս մեկ դի է հայտնաբերվել է օդանավի բեկորների մոտ: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին:

Վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

L-4 օդանավը կործանվել է Խաբարովսկից 30 կմ հեռավորության վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն պատկանել է մի գործարարի: