Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 785-ով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբին:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 36 հազար 793 դեպք՝ 85 տարածաշրջանում:
Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը 313 է, ապաքինվել է ընդհանուր առմամբ 3 հազար 57 մարդ: