Facebook-ն աշխատակիցներին թույլ կտա հեռավար աշխատել ողջ ամառվա ընթացքում։ Բացի այդ, ընկերությունը կչեղարկի մինչև 2021 թվականի հունիս ծրագրած բոլոր միջոցառումները։ Այս մասին հայտնում է Մարկ Ցուկերբերգը։
Ցուկերբերգը հույս է հայտնել, որ դա կօգնի զսպել COVID-19-ի տարածումն ու ապահովել մարդկանց անվտանգությունը։
Ընկերությունը կսահմանափակի նաև բոլոր գործուղումները մինչև առնվազն 2020 թվականի հունիսի սկիզբ։
Ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել էր, որ յուրաքանչյուր աշխատող կստանա հավելյալ 1000 դոլար՝ որպես աջակցություն։