կարևոր
1690 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-18 09:51

Իբրահիմովիչը պատրաստ է «Միլան»-ում մնալ մի պայմանով միայն

Իբրահիմովիչը պատրաստ է «Միլան»-ում մնալ մի պայմանով միայն

Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է մնալ ներկայիս ակումբում: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:

Ըստ պարբերականի, Իբրահիմովիչը մտածում է մնալ «Միլան»-ում, եթե ակումբին հաջողվի ուժեղ կազմ ձևավորել հաջորդմրցաշրջանի համար:

Ավելի վաղ լուրեր կային, որ 38-ամյա հարձակվողը պատրաստ է քննարկել այլ առաջարկներ և «Միլան»-ից հեռանալու դեպքում խաղալ իտալական այլ ակումբում: Նա չի ավարտի կարիերան այս տարի:

Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ: