ԱՄՆ իշխանությունների գնահատականներով, COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի զոհերի թիվը երկրում կարող է 60-65 հազարի հասնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նրա կարծիքով, մահվան ելքով դեպքերի քանակն այդ թվերին է մոտենում։
Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհերի թիվը կարող է 200 հազարի հասնել։