կարևոր
1147 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-18 09:28

Չինաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 27 դեպք է հաստատվել. ապաքինվել է 50-ը. РИА Новости

Չինաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման 27 դեպք է հաստատվել. ապաքինվել է 50-ը. РИА Новости

Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 դեպք, ապաքինվել է 50 պացիենտ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում են Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրությունում:

Նշվում է, որ 27 դեպքերից 17-ը բերովի են, մնացած 10-ը՝ տեղային: Վերջին 1 օրում մահվան դեպքեր չեն գրանցվել:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը, գրանցվել է ավելի քան 2.2 միլիոն հաստատված դեպք, իսկ ապաքինվել՝ ավելի քան 560 հազարը: