17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ապրիլի 17-ին՝ ժամը 22: 40-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին:
Shаmshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասել են, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալ՝ հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշվում է, որ բախման հետևանքով քարե պարիսպը փլուզվել է: