Անկում է ապրում աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը: Այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսությունը անկում է ապրել մոտ 7 տոկոսով:
Վերջին 3 տասնամյակում Չինաստանը նման բացասական ցուցանիշ առաջին անգամ է գրանցում: Չինաստանն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ մեկ այլ վիճակագրությամբ:
Ավելացել են այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների, նաեւ մահացածների թվերը՝ Ուհան քաղաքում տեղի ունեցած վերահաշվարկի արդյունքում: Ուհանի իշխանությունները պնդում են, որ համաճարակի սկզբնական փուլում որոշ հաշվարկներ ուշացումով են ներկայացվել, որոշ տեղեկություններ բաց են թողնվել: Ամեն դեպքում, սա ավելի է ամրապնդել Արեւմուտքի այն կասկածները, թե Չինաստանը թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։