24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կատալոնական «Բարսելոնա»-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառքի հանել գրեթե բոլոր ֆուտբոլիստներին՝ բացառությամբ երեքից: Այս մասին գրում է ESPN-ը:
Կատալոնական ակումբը չի պատրաստվում հրաժարվել Լիոնել Մեսիից, Մարկ Անդրե տեր Շտեգենից և Ֆրենկի դե Յոնգից: Ակումբն այս ամռան համար երկու թիրախային ձեռքբերում է ուզում կատարել` ՊՍԺ-ից Նեյմարին և «Ինտեր»-ից` Մարտինեսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆինանսական խնդիրների պատճառով ամռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը ֆինանսական մեծ կորուստներ ունի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հետևաբար չի կարողանա վերադարձնել Նեյմարին: