կարևոր
1698 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 22:08

Մարալիկում կորոնավիրուսի ևս 8 դեպք է հաստատվել

Մարալիկում կորոնավիրուսի ևս 8 դեպք է հաստատվել

Մարալիկի առողջապահական կենտրոնի մոտ 80 աշխատակից վերջին երեք օրերի ընթացքում կորոնավիրուսի թեստ է հանձնել: Ինչպես հայտնի է, երեք օր առաջ 20 աշխատակցից 10-ի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, այդ թվում՝ հիվանդանոցի տնօրենի: Այժմ նրանք բոլորը մեկուսացված են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Բուժում են ստանում: Ծանր վիճակում գտնվողներ չկան:

«Առաջին լրատվական»-ի հաղորմամբ՝ հիվանդանոցի 60 աշխատակից թեստ է հանձնել, որից 8-ի մոտ պատասխանը եղել է դրական: Նրանց թվում է հիվանդանոցի մեկ բժիշկ, շտապօգնության վարորդը, 5 բուժքույր և մեկ սանիտար: Այս պահին նրանք մեկուսացված չեն:

Հանրագումարով՝ վերջին երեք օրվա ընթացքում Մարալիկի առողջապահական կենտրոնի 80 աշխատակցից 18-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է: Կայքի տեղեկություններով՝ քիչ անց 10-ից ավելի աշխատակցի թեստերի արդյունքները ևս հայտնի կլինեն: