կարևոր
12389 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-17 22:06

Վարդենիսի քաղաքապետը վստահ է, որ թեստի պատասխանը բացասական կլինի (Ձայնագրություն)

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը «Երկիր մեդիա»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ այսօր, ավելի վաղ, հայտարարված և ըստ ամենայնի Վարդենիսում գրանցված կորոնավիրուսի վարակման դեպքով անձի երկրորդ թեստի պատասխանը կլինի բացասական։

Նա նշում է, որ հատկապես այս օրերին, չնայած հայտարարված արտակարգ դրությանը, քաղաք շարունակում են գալ, ոչ միայն բնակիչները, այլև հանրապետության տարբեր մազրերից այն մարդիկ, ովքեր ունեն Վարդենիսում տուն կամ բնակարան՝ մեկուսանալու նպատակով։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք քաղաքում կատարվում են ախտահանիչ աշխատանքներ, քաղաքապետը նշեց, որ դրանք իրականացվում են ամենօրյա ռեժիմով, որոնց ընթացքին անձամբ է հետևում։

Մեզ հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ ինքն էլ է թեստ հանձնել իր կասկածները փարատելու համար։