կարևոր
1860 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 21:51

«Արտաշատի» ԲԿ-ից դուրս են գրվել կորնավիրուսով հիվանդացած և ապաքինված 83-ամյա և 75-ամյա պացիենտները

«Արտաշատի» ԲԿ-ից դուրս են գրվել կորնավիրուսով հիվանդացած և ապաքինված 83-ամյա և 75-ամյա պացիենտները

Արտաշատի ԲԿ-ից դրական նորություն են հայտնել․

«Այսօր COVID-19 ախտորոշմամբ, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո, Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը:
Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք»,- նշել են ԲԿ-ից: