19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տեղադրել, որտեղ խոսում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին։
«Դե ինչ, հրաշալի առիթ է բացահայտելու դատական համակարգը խորապես ախտահարած անտարբերության, հարմարվողականության և երկակի ստանդարտների վիրուսները»,- նշել է նա։
Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվելու է ապրիլի 23-ին։ ԲԴԽ-ում նման միջնորդություն է քննարկվելու Հայկ Հովհաննիսյանի՝ դատավորներից մեկի հարցով ներկայացված «Հատուկ կարծիքից» հետո։