01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու խնդրում դիմումը, դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները նախարարություն ներկայացնել փակ ծրարով և թողնել դիմումների համար նախատեսված արկղում:
Փաստաթղթերի բնօրինակները ենթակա են վերադարձի մեկ շաբաթվա ընթացքում: