կարևոր
1324 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 20:10

650 հեկտար անտառավերականգնում․ «Հայանտառ»-ի աշխատանքները շարունակվում են

650 հեկտար անտառավերականգնում․ «Հայանտառ»-ի աշխատանքները շարունակվում են

«Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ- ի միջև 2019 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված պայմանագրով` 2020 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի, Նոյեմբերյանի, Արծվաբերդի, Վանաձորի և Ջիլիզայի անտառտնտեսությունների 650 հա տարածքներում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ, որից 500 հեկտարը՝ բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով (հարթակների պատրաստում և ցանք հարթակներում) և 150 հեկտարը՝ կոճղաշիվային վերաճի օժանդակում:

150 հա հողի հանքայնացման և 100 հա կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են և կհասցվեն ավարտին մինչև սույն թվականի ապրիլի 20-ը:

Վերը նշված ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներում 2020 թվականի ընթացքում ներգրավվել են 282 աշխատողներ: