կարևոր
1458 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 19:54

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսի հետևանքով

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսի հետևանքով

Անգլիայի հավաքականի եւ «Լիդսի» նախկին ֆուտբոլիստ Նորման Հանթերը, ով վարակվել էր կորոնավիրուսով, կյանքի 77-րդ տարում մահացել է: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

Ազգային թիմի կազմում Հանթերը 1966 թվականին աշխարհի առաջնությունում չեմպիոն էր հռչակվել, իսկ երկու տարի անց նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

Բացի այդ, ֆուտբոլիստն ունի Անգլիայի չեմպիոնի եւ Անգլիայի գավաթակրի մեդալներ։