24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակին։ Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ТАСС-ը։
Դիվանագետը հիշեցրել է, որ կարգավորման հարցերը քննարկվել են ապրիլին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցի ընթացքում:
«Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը։ Ուշադրության կենտրոնում է նաև կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ հարցեր: Քննարկվում է իրավիճակը շփման գծում և սահմանին»,- հավելել է նա։