29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
2020թ. ապրիլի 17-ին ժամը 17.00-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով թվով 282 ընտրական տեղամասերում կազմված քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
«Հրապարակում ենք ամփոփիչ արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ` ըստ ընտրատեղամասերի:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին»,- նշված է հաղորդագրությունում։