01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների կրկնակի թեստը եղել է բացասական։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
«Սիրելի սյունեցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական: Բոլոր վարակակիրներն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից: Սա իհարկե և գոհացնող է, և պարտավորեցնող:
Այդ կապակցությամբ հորդորում եմ խստորեն հետևել պարետատան ցուցումներին, ցուցաբերել խոհեմություն և հասարակական պատասխանատվություն: Հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք խուճապի և պահպանեք զգոնությունը: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին անձնվիրաբար աշխատող բոլոր բուժաշխատողներին, ովքեր, անշուշտ, մերօրյա հերոսներն են»,-նշել է Բաբայանը։