Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում: