ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մտադիր է ընդլայնել «իԳործ» ծրագրի մասնակիցների թիվը։ Այս մասին ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
«Ծրագրի դիմումների վերջնաժամկետը երկու օր առաջ էր, նախատեսված 20 տեղի համար ստացել ենք 750-ից ավելի հայտ։ Մեզ դիմել են աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած երիտասարդները։ Մտածում ենք՝ որոշ ծրագրերի գումարը, որոնք չեն իրականացվելու, հատկացնենք այս ծրագրի ֆինանսավորմանը և ընդլայնենք «իԳործ»-ը։ Միգուցե, կարողանանք ավելի մեծ թվով երիտասարդ մասնագետների ներգրավենք մեր կառավարման համակարգում»,- ասաց Սինանյանը։
«իԳործ» ծրագրի միջոցով, սփյուռքում ապրող և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող տասնյակ երիտասարդ հնարավորություն կունենա մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: