կարևոր
2313 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 16:32

Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Ապրիլի 17-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կա հրազենի վնասվածք։

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները որոնել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին։ Հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանը։