կարևոր
1378 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 16:08

Իրանում վարակվածների կեսից ավելին ապաքինվել է

Իրանում վարակվածների կեսից ավելին ապաքինվել է

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 17-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 499-ով, և ընդհանուր թիվը դարձել է 79 հազար 494: Այս մասին հատնում են Իրանում Հայաստանի դեսպանատունից:

Մահացածների ընդհանուր թիվն ավելացել է 89-ով՝ դառնալով 4 հազար 958:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 563 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1835-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է 54 հազար 064 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 319 հազար 879 անձ: