27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ապրիլի 17-ին` ժամը 09:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել է մեկ հատ F1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի:
Փրկարարները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել: