կարևոր
1254 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 15:00

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող արձանագրությունը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Արձանագրությամբ ապահովվում է գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից օգտագործվում է մրցակցության այն միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որոնց խախտումը բացասական ազդեցություն է թողնում կամ կարող է թողնել երկու եւ ավելի կողմերի տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա:

Ըստ Գեղամ Գևորգյանի` արձանագրությունը որևէ առնչություն չունի պետական գաղտնիք կազմող տեղեկատվության հետ, որը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:

Արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, Մոսկվայում: Այն վավերացվեց 108 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։