16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Երուսաղեմի Մեա Շեարիմ շրջանի ուղղափառ հրեաները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով սինագոգների փակվելու դեմ բողոքի ցույց են կազմակերպել, որոնք ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, հայտնում է The Jerusalem Post-ը։
Բախումներին մասնակցել են տասնյակ ուղղափառներ, որոնք փողոց են դուրս եկել սինագոգների ռաբբիների հրահանգով։ Հրեաները քարեր, ձվեր և մետաղյա ձողեր են նետել ոստիկանների վրա և նրանց «նացիստներ» անվանել՝ հոգևոր միջոցառումների անցկացումը թույլ չտալու համար։
Ոստիկանությունը ջրցաններով և լուսաձայնային նռնակներով է պատասխանել, որի հետևանքով մի քանի անցորդ է տուժել։ Կատարվածը տեսանկարահանվել է և հրապարակվել լրագրող Էմանուել Ֆաբիանի թվիթերյան էջում։