01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկարաձգվել է օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելու թույլատրելի ժամկետները:
Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հատուկ հանձնարարականում. գրում է Aliq.ge կայքը:
Նորությունը վերաբերվում է մինչ 2020-ի մարտի 14-ը Վրաստանում օրինական գտնվող ոչ քաղաքացիներին: Այն դեպքում, եթե նրանք չեն կարող լքել Վրաստանը մի շարք պատճառներով, երկրում գտնվելու օրինական ժամկետը կերկարաձգվի մինչև 2020-ի հունիսի 30:
Նման պատճառ կարող է համարվել եթե
Նշված այս դեպքերում օտարերկրյա քաղաքացիների վրա չի տարածվի Վրաստանում գտնվելու օրինական ժամկետների խախտման օրենքը, եթե ներկայացնեն երկիրը լքելու արգելքի մասին փաստաթուղթ:
Միաժամանակ նշվում է , որ այդ ընթացքում Վրաստանում գտնվելը չի կարող հիմք լինել՝ կեցության իրավունք ստանալու համար:
Հիշեցնենք, որ երկրում փաստացի դադարեցված է ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ առանձին հատուկ թռիչքների: Նախօրեին Քաղավիացիայի գործակալությունը հայտնել է, որ կանոնավոր ավիափոխադրումների արգելքը հետաձգվում է մինչև ապրիլի 10-ը: Նոր որոշում կկայացվի՝ առողջապահության նախարարության խորհրդատվությունները հաշվի առնելով: