16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 70 նոր դեպք, մահացել է 41 մարդ, 286-ը դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների համաձայն, երկրում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 32 հազար 8: Նրանցից 273-ը մահացել է, 2 հազար 500-ից ավելին՝ առողջացել:
Ամենից շատ վարակվածության նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 1959, այնուհետև մերձմոսկովյան հատվածում՝ 472, որին հաջորդում է Սանկտ Պետերբուրգը՝ 424 և այլն: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր գրանցվել են երկրի 80-ից ավելի շրջաններում: