Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր ներկայացել է աշխատանքի։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
1 ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայացել՝ Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի օրը դեռեւս հայտնի չէ:
Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նիստերի չկայանալը պաշտպանները որակում են որպես մարդու իրավունքի ոտնահարում, որի համար պաշտպան Արամ Վարդեւանյանը 2 դիմում է ուղարկել ՄԻՊ-ին։