կարևոր
1927 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 14:03

Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատակիցներն օրական 3 անգամ անցնում են բուժզննում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատակիցներն օրական 3 անգամ անցնում են բուժզննում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրական 3 անգամ անցնում են պարտադիր բուժզննում։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«Մեր գերատեսչության այն աշխատակիցները, որոնք չեն գտնվում թիրախային խմբում և գալիս են աշխատանքի, պարտադիր անցնում են բուժզննում՝ օրական 3 անգամ։ Մենք ունենք նաև հերթապահ բժիշկ, բոլոր ստուգվում են նաև անցակետերում։ Նույն աշխատանքը կատարվում է նաև մարզային վարչություններում»,- նշեց Հարությունյանը։

Նա հայտնեց նաև, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ դրության ընթացքում վերազինվել է նոր տեխնիկական միջոցներով։

«ԱԻՆ-ում այս ընթացքում կատարվել է տեխնիկական վերազինման գործընթաց, որը մեզ մոտ շարունակական բնույթ է կրում։ Ե՛վ մասնավոր, և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մենք ձեռք ենք բերում տեխնիկա։ Հաշվետու ժամանակահատվածում USAID-ի հետ համագործակցության արդյունքում ԱԻՆ-ը ստացել է 300 նոր համակարգիչ՝ աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար։ Մենք ստացել ենք նաև 175 վարակազերծման սարք»,- ասաց Հարությունյանը։