20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ դրության պայմաններում ակտիվ համագործակցում է Միավորված ազգերի կազմակերպության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
«Մենք սերտ համագործակցում ենք միջազգային կառույցների հետ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ օրերս մարզային համայնքների տարեց բնակիչներին բաժանել ենք ծանրոցներ, որտեղ եղել են առաջին անհրաժեշտության սնունդ և անհատական պաշտպանիչ միջոցներ»,- նշեց Հարությունյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: