կարևոր
1550 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 13:24

Զգույշ, քայլ առ քայլ. Թրամփը խոսել է ամերիկացիների աշխատանքի վերադառնալու ծրագրի մասին

Զգույշ, քայլ առ քայլ. Թրամփը խոսել է ամերիկացիների աշխատանքի վերադառնալու ծրագրի մասին

ԱՄՆ նախագահ դոնալդ Թամփը ներկայացրել է հիմնական այն սկզբունքները, ըստ որոնց, կորոնավիրուսի հետևանքով լրջորեն տուժած տնտեսությունը կարող է բացվել, ինչը թույլ կտա երկրին վերադարձնել միլիոնավոր աշխատատեղեր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ նախագահը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ծրագիրը կկատարվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին նահանգի առանձնահատկություններն ու իրավիճակը: Նա ընդգծել է, որ երկրի նահանգները պետք է իրականացնեն փուլային մոտեցում ամերիկացիների աշխատանքի վերադառնալու համար:

«Մենք ամբողջը միանգամից չենք բացում, այլ քայլ առ քայլ, զգույշ»,-ընդգծել է նախագահը:

Սպիտակ տան նախագիծը նախատեսում է տնտեսական գործունեության սահմանափակումների թուլացում այն շրջաններում, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է: Ամենից շատ տուժած նահանգներում սահմանափակումները կգործեն երկար ժամանակով:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 670 հազարից, մահացածներինը՝ 34 հազարից: