կարևոր
1842 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 13:18

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը

ԱԺ-ում այսօր կայացած քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը:

Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: Քվեատուփը բացելուց հետո պարզ է դարձել, որ այնտեղ առկա է ճիշտ նույնքան քվեաթերթիկ, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել:

«Կողմ է քվերակել 104, դեմ՝ 15 պատգամավոր», - ասաց Հովակիմյանը:

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին։ 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2009-2010թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում, ստացել` հանրային կառավարման մագիստրոսի որակավորում։
1998 -10.02.2015 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչության պետ։ 10.02.2015 - 11.09.2018 թթ. ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 11.09.2018թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված էր միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։

Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։