24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կառավարության հեղինակած օրինագիծն Ազգային ժողովի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
«Օրենքի նախագծով նախատեսվում է հողերի օտարումից առաջացող մուտքերն այսուհետև ուղիղ և լիարժեք ուղղել համայնքային բյուջեներ»,-ասել է Տերտերյանը։
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է միաձվայն դրական եզրակացություն։