կարևոր
2642 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 13:42

4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար․ Զարուհի Բաթոյան

Եթե դիմել եք 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից և ինչ չափի աջակցություն եք ստանալու։

Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միևնույն է անհրաժեշտ է սպասել էլ․փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։

 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումների շահառուները բանկի և գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետև մոտենում բանկ։

Տեղեկացնում եմ նաև, որ 4-րդ և 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որևէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաև առաջիկա օրերին»,-նշել է Բաթոյանը։