կարևոր
1611 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 12:12

7 նոր դեպք՝ Աջարիայում. 5 բուժաշխատող է հոսպիտալացվել. Aliq.ge

7 նոր դեպք՝ Աջարիայում. 5 բուժաշխատող է հոսպիտալացվել. Aliq.ge

Աջարիայում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել, պացիենտներից 5-ը բուժաշխատողներ են: Այս մասին ասել է Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն. գրում է Aliq.ge կայքը:

Նախարարը, բուժաշխատողների խնդրանքով, չի հստակեցրել՝ որ կլինիկաների աշխատակիցներն են վարակվածները, բայց նրանց վարակման աղբյուրները ճշտված են: Բոլոր 5-ը մեկուսացված են եղել, առաջին նախանշանների հայտնվելուց հետո հոսպիտալացվել են:

Դեպքերից 2-ը «Քոբուլեթիի կլաստերից» են (վարակի աղբյուր): Ըստ Միքելաձեի նրանք ևս կարանտինային գոտում են եղել: Ըստ գերատեսչության ղեկավարի՝ արդեն պարզվել է նշված կլաստերի 445 կոնտակտ, տեղի լրատվամիջոցները գրում են, որ նրանցից 31-ի մոտ վարակը հաստատվել է:

ներկայումս Աջարիայի «ՄեդԱլֆա» կլինիկայում բուժում է ստանում 37 վարակակիր: Ապրիլի 12-ին Քոբուլեթիի շրջանի 4 գյուղ (Գվարա, Մուխաեսթաթե, Լեգվա, Ծվաքրովա) փակվել է՝ որպես կարանտինային գոտի: Գյուղերի մուտքերի մոտ շուրջօրյա հսկողություն է, կարմիր գոտում աշխատում են մասնագետները:

Ապրիլի 17-ի ժամը 11:00-ի տվյալով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 370 է:

Առողջացած համարվում է 77 մարդ: Մահվան դեպքերի թիվն ափոփոխ է՝ 3:

Կարանտինում է 5079 մարդ: