կարևոր
1831 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-17 11:48

Շուրջ 30 օր Զինվորի տան ելքն ու մուտքը սահմանափակված է․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է․

«Արդեն շուրջ 30 օր Զինվորի տան ելքն ու մուտքը սահմանափակված է...Չենք տեսնում, չենք շփվում նրանց հետ...

Տղաները իրենց բուժանձնակազմի հետ պատի մյուս կողմում մեկուսացված են:

Հետևեք մասնագետների հորդորներին, որպեսզի հնարավորինս արագ և միասին քանդենք այս «Բեռլինի պատը»»,-գրել է Մուրադյանը։