ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշել էր, որ քվեարկությանը կհատկացվի երկու ժամ` կուտակումներից խուսափելու համար։
«Քվեարկությունը կանցկացնենք` 10:30-12:30-ին»,- նշել էր Հովակիմյանը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահը պատգամավորներին խնդրել էր քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված է միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընտրությունն անցկացվելու է Ազգային ժողովում` փակ և գաղտնի քվեարկությամբ։