կարևոր
2044 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-17 12:56

Մարդկանց փոխարեն, դատարկված քաղաքի փողոցներում, շրջում են ծովային առյուծները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարդկանց փոխարեն, դատարկված քաղաքի փողոցներում, շրջում են ծովային առյուծները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կարանտինի եւ կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման ռեժիմի հաստատվելուց հետո աշխարհի շատ քաղաքներում այժմ կարելի է հանդիպել վայրի կենդանիների: 

Օրինակ, Արգենտինայի Մար դել Պլատայի փողոցներում զբոսնում են ծովային առյուծները։

Մար դել Պլատա քաղաքը Արգենտինայի խոշորագույն հանգստավայրերից մեկն է։

Քաղաքը, որը գտնվում է Բուենոս Այրեսից 400 կմ հեռավորության վրա, ապրում է զբոսաշրջությամբ։

Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով նախկինում զբաղված Մար դել Պլատան դատարկվել է։

Ծովային առյուծը Մար դել Պլատայի խորհրդանիշն է։

Այս կենդանիները ապրում են նավահանգստից ոչ հեռու:

Այժմ, ծովային առյուծները ապրում են այնտեղ, որտեղ նախկինում հանգստանում էին զբոսաշրջիկները: