կարևոր
2193 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-17 10:42

Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել. Արսեն Թորոսյան

Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արսեն Թորոսյանը:

«Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Առողջություն եմ մաղթում նրանց»,-գրել է նախարարը: