06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Վրաստանում ապրիլի 17-ից հանրային փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Այս մասին գրում է aliq.ge-ն՝ մեջբերելով վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանիի խոսքերը։
Ըստ նրա, պահանջը չկատարելու դեպքում պատասխանատվություն են կրելու իրավաբանական անձինք` տուգանվելով 15 հազար լարի (5000 ԱՄՆ դոլար):
«Եթե յուրաքանչյուր քաղաքացի, մասնավոր հատված, կրոնական կազմակերպություն, քաղաքացիական կազմակերպություն, մենք բոլորս չպահպանենք օրենքը և արտակարգ դրության պայմաններում կիրառված սահմանափակումները, ապա դա կհանգեցնի երկրում համաճարակի կտրուկ սրմանը, մենք ստիպված կլինենք ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, ինչը նշանակում է կարանտին ամբողջ երկրի տարածքում»,- ասել է Չիքովանին:
Նա կոչ է արել ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն, հոգ տանել սեփական, ինչպես նաև մյուսների առողջության մասին և մնալ տանը:
Բացի այդ, Չիքովանին հիշեցրել է նաև, որ վաղվանից փակվելու են նաև գերեզմանատները: