24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այսօր՝ ապրիլի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը բերանքսիվայր տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչ, 62-ամյա Արամայիս Ա.-ի դին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավարության աստիճանը, դեպքի վյար են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազները: