կարևոր
1670 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 23:30

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 108 հազարը

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 108 հազարը

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 17 920-ի, հայտնել է երկրի առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, հաղորդում է РИА Новости-ին։

«Մարտի մեկից զոհերի ընդհանուր թիվը 17 920 է, Ֆրանսիայում հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմում է 108 847: Այսպիսով, աճը մեկ օրում կազմել է ավելի քան 2,6 հազար։

Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 6248 մարդ։ Մեկ օրում ռեանիմացիա է ընդունվել 270 մարդ։ Ընդ որում, վերակենդանացման բաժանմունքում հիվանդների թիվը նվազում է ութերորդ օրն անընդմեջ»,- հայտնել Է Սալոմոնը:

Ինչպես նաև, կորոնավիրուս է հաստատվել Ֆրանսիական ավիակիր «Շառլ դե Գոլ»-ի շուրջ  700 նավաստու մոտ։

Մարտի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է մեկուսացման ռեժիմը մինչեւ մայիսի 11-ը երկարաձգելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակումները երկրում գործում են մարտի 17-ից ։ Ֆրանսիայում փակվել են սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, թանգարաններ, զբոսայգիներ, ոչ պարենային խանութներ, ուսումնական հաստատություններ։