28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ արվող քննադատություններին, ասելով, որ եկեղեցին պարբերաբար թիրախավորվում է.
«Ես այստեղ տեսնում եմ տեխնոլոգիա: Վեհափառ Հայրապետը միջնորդություններ է արել այլ իրավիճակներում, նման ռեակցիաները ցույց է տալիս, որ եկեղեցու ու Վեհափառի դեմ ուղղված գործունեությունը ոչ միայն ինչ-որ կազմակեպությունների գործն է, այլ որոշ հատված հովանավորում և օգնում է դրան: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, ամբողջ ազգը միաբանվեց: Այ երբ ներսում է պատերազմ, ներսում են սև, կանաչ, կարմիր, մոխրագույն, խայտաբղետ երևույթներ տեղի ունենում, երբ բաժանում են, որ դու ծնվել ես հինգշաբթի օրը, նա ուրբաթ օրը, որ դու հին ես, նա նոր է, և այլն․ երբ ներսում է բաժանումը, շատ դժվար է կանգնեցնել»:
Հարցին՝ նախկինում այդպես չէ՞ր, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ վերահսկելի էր:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը հաճախ է նշում, որ դատավորների նկատմամբ ճնշումներ կան, քաղաքական գործիչները ևս ենթարկվում են ճնշումների և հարցին՝ նկատո՞ւմ է այդ ամենը, ատելության մթնոլորտը նկատելի՞ է, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այդ ատելության մթնոլորտը բոլոր տեղերում է․
«Ես չեմ ուզում մտածել, որ քաղաքականությունն է այդպիսին, քանզի լսում եմ, որ ասում են՝ սեր, հանդուրժողականության և այլն, քանի դեռ լսում եմ դա, ուզում եմ դրան հավատալ, բայց երբ համացանցային իրականությունից դուրս ես գալիս ու շփվում ես մարդկանց հետ, ուրիշ բաներ են խոսում»,-ասել է Գասպարյանը: