կարևոր
1458 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 22:20

Էրեբունու դատարանի 5 աշխատակցի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է․ ԲԴԽ

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի աշխատակիցներից 5-ի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։

«Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ էր հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և դրանց շրջանակներում, կանխարգելիչ նկատառումներով, երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

Ուրախությամբ ուզում ենք հայտնել.

Այսօր տեղեկացել ենք, որ թեստավորված 5 աշխատակցի մոտ էլ արդյունքը բացասական է»,- ասված է հայտարարությունում։