կարևոր
1855 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-16 21:32

ՉԼ և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել օգոստոսի վերջին

ՉԼ և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել օգոստոսի վերջին

Ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումները կարող են կայանալ օգոստոսի վերջին:

Այս մասին գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի, ՈւԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն անցկացնել օգոստոսի սկզբին, իսկ եզրափակիչը` ամսվա ավարտին` 29-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել օգոստոսի 26-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային: 

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեց մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ: