29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնաբանել է թիմի նախկին ֆուտբոլիստը Էդգար Մանուչարյանի վերջին հայտարարությունը:
«Փյունիկ»-ի մամուլի խոսնակ Հայկազ Մկրտչյանը մասնավորապես ասել է. «Այո, ֆուտբոլիստի հետ կա տարաձայնություն։ Էդգար Մանուչարյանի հետ կապված հարցի շուրջ մենք պատրաստ ենք հարցը վիճարկել բոլոր օղակներում։ «Փյունիկ» ՖԱ-ն մշտապես կատարել է ֆուտբոլիստների հետ պայմանագրերով նախատեսված պարտավորությունները»:
Ավելի վաղ Մանուչարյանը հայտարարել էր, որ «Փյունիկ»-ը պայմանագիրն առանց հիմնավոր դրդապատճառի ժամանակից շուտ խզել էր։ Ֆուտբոլիստն էլ դիմել էր ՀՖՖ «Վեճերի լուծման պալատ»-ում, որն էլ վերջերս հրապարակել է որոշում, ըստ որի ակումբն իր գործողություններով առանց հիմնավոր դրդապատճառի է լուծել պայմանագիրը և պարտավորվել է ֆուտբոլիստին վճարել հասանելիք ամբողջ փոխհատուցումը, որը կստանա մինչև պայմանագրի ավարտը: