կարևոր
1493 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 21:12

Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ են եղել, որոշները՝ ոչ. պատգամավոր

Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ են եղել, որոշները՝ ոչ. պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին սպառիչ են եղել, որոշները՝ ոչ: «Հետո այլ հարցերի միջոցով սպառիչ են դարձել»,- ասել է  Խաչատրյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

Հարցին՝ կարելի  է արդյոք այս հարցուպատասխանով ապրիլյանի հարցը համարել սպառված, Խաչատրյանն պատասխանել է՝ ոչ, դեռ մարդիկ կան, ում պետք է լսել, գործընթացը շարունակվում է: Հարցին՝ արդյոք այս հարցուպատասխանով հիմնական մտահոգությունները փարատվեցին՝ կապված նրա հետ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիք չի եղել, նույնիսկ խոսակցություններ կային, որ պայմանավորված պատերազմ է եղել, Արմեն Խաչատրյանը պատասխանել է, որ երբ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի, այն կհրապարակվի այնքանով, որքանով պետական գաղտնիք չի պարունակում: «Դրանից պարզ կլինի՝ որ կասկածներն են փարատվել, որոնք ոչ: Ցանկացած տվյալ դեռ հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգու կողմից չի հաստատվել: Սա սովորական քննության մեթոդ է, երբ փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,- ասել է նա: