կարևոր
2017 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-16 20:53

ՀՀ էկոնոմիկայի նախարարը թեթևարդյունաբերական ընկերությունների հետ քննարկել է արտադրության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարը թեթևարդյունաբերական ընկերությունների հետ քննարկել է արտադրության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ապրիլի 16-ին հանդիպել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը գործարարների հետ քննարկել է արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Տնտեսվարողները դիտարկումներ են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանման հետևանքով:

Գործարարների հետ քննարկվել են նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշները, դրանցում փոփոխությունների փոփոխություններ կատարելու հնարավորությունները:

Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել Կառավարության մյուս անդամների հետ և արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետում: