կարևոր
1786 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-16 20:50

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում է, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։

«Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։

Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար»,- ասված է հայտարարության մեջ։